1. Գիտակցի՛ր, որ մեղավոր ես
Որքան էլ փորձենք ճիշտ կյանքով ապրել, այնուամենայնիվ մենք շատ հեռու ենք լավ մարդ լինելուց: Պատճառն այն է, որ մենք բոլորս մեղավոր մարդիկ ենք։ Աստվածաշունչն ասում է. «Արդար չկա, մեկն էլ չկա»: Առանց Հիսուս Քրիստոսի մենք չենք կարող դառնալ այնպիսին, ինչպիսին պետք է լինենք:
2. Ընդունի՛ր, որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մահացավ քեզ համար
Աստվածաշունչն ասում է. «Աստված Իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մահացավ»: Սա է բարի լուրը. Աստված մեզ այնքան է սիրում, որ Իր Միածին Որդուն ուղարկեց` մեր փոխարեն մահանալու, երբ մենք դրան արժանի չէինք։
3. Ապաշխարի՛ր մեղքերիդ համար
Աստվածաշունչն ասում է. «Ապաշխարե՛ք ու դարձի՛ եկեք, որպեսզի ձեր մեղքերից սրբվեք»: «Ապաշխարել» նշանակում է փոխել մեր կյանքի ուղղությունը։ Աստծուց փախչելու փոխարեն մենք պետք է շրջվենք դեպի Աստված։
4. Ընդունի՛ր Հիսուս Քրիստոսին քո սրտում և կյանքում
«Քրիստոնյա դառնալ» չի նշանակում պարզապես հարել քրիստոնեական հավատքին կամ եկեղեցի հաճախել: Երբ քրիստոնյա ես դառնում, Քրիստոսն անձամբ բնակվում է քո մեջ` քո սրտում և կյանքում։ Նա ասաց. «Ահա Ես դռան առջև կանգնած եմ և թակում եմ։ Եթե մեկը լսի Իմ ձայնը և դուռը բացի, կմտնեմ նրա մոտ…»: Եթե ցանկանում ես փոխհարաբերություն ունենալ Քրիստոսի հետ, պարզապես հավատքով, սրտանց աղոթի՛ր.
«Սիրելի՛ Տեր Հիսուս, ես գիտեմ, որ մեղավոր եմ, և ապաշխարում եմ Քո առջև։ Ես հավատում եմ, որ Դու մահացար իմ մեղքերի համար։ Խնդրում եմ՝ ներիր ինձ և մաքրիր իմ մեղքերից: Ես բացում եմ Քո առջև իմ սրտի ու կյանքի դուռը և ընդունում եմ Քեզ որպես իմ Տեր ու Փրկիչ։ Շնորհակալ եմ ինձ փրկելու համար։ Ամե՛ն»:
