Կանխենք մեր իսկ ձեռքերով կատարվող ցեղասպանությունը
Ձայն՝ ձայն չունեցողի փոխարեն
(Ծառայության ղեկավարի խոսքը)
«Ցավոք, շատերը չեն գիտակցում, թե ինչ է արհեստական վիժեցումը․ այն մարդկային պտղի վաղաժամ, արհեստականորեն հարուցած վիժեցումն է վիրահատական կամ քիմիական միջոցների օգնությամբ, այսինքն՝ մարդկային պտղի կյանքի ընդհատումը մոր որովայնում: Այսօր աշխարհում ծնողների կամքով դեռ լույս աշխարհ չեկած միլիոնավոր երեխաների կյանք է ընդհատվում, եւ մենք ցանկանում ենք ձայն բարձրացնել։ Վիճակագրական տվյալները մեկ անգամ եւս ցույց են տալիս հարցի իրական լրջությունն ու աղետալիությունը։ Արձանագրելով ծառայության 23 տարիների գործունեության արդյունքում հարյուրավոր երեխաների լույս աշխարհ գալը՝ մեր սիրտը լցվում է ուրախությամբ եւ գոհությամբ առ Աստված, առանց Որի օգնության այդ հարյուրավոր սրտիկները չէին բաբախելու, չէր լսվելու նրանց մանկական զրնգուն ծիծաղն ընտանիքներում։ Մինչ օրս հարյուրավոր ծնողներ իրենց շնորհակալության խոսքն են հղում մեր ծառայությանն իրենց ծնված երեխաների համար»:
Ծառայության ծնունդը
Տեղեկություն
Հայաստանը ճգնաժամային վիճակում էր՝ արտագաղթ, ծանր սոցիալական պայմաններ, սեռով պայմանավորված կարծրատիպերի հետևանքով աղջիկների քանակը կրճատվում էր, բազում էին դեպքերը, երբ կանայք ենթարկվում էին զանազան ճնշումների ընտանքի անդամների կողմից այն բանից հետո, երբ պարզ էր դառնում երեխայի՝ իգական սեռի լինելը։ Բավական է նշել միայն հետևյալ վիճակագրությունը, որից պարզ է դառնում իրավիճակի մտահոգիչ և աղետալի լինելը․ 2000թ․ ՀՀ առողջապահության նախարարության կողմից 6000 կանանց շրջանում կատարված հարցում-հետազոտության արդյունքներով հղիությունների միայն 38%-ն է ավարտվել կենդանածնությամբ, 55%-ը ավարտվել է արհեստական վիժեցումով, իսկ մնացած 7%-ը՝ ինքնաբեր վիժումով, որի պատճառների թվում մեծ տեղ են գրավում նախկինում կատարված արհեստական վիժեցումները։
Առակաց 31:9-ում գրված է. «Ձայն բարձրացրու ձայն չունեցողի փոխարեն...»: Ուստի հենց այս պայմաններում և Աստվածաշնչյան հենց այս խոսքի հիման վրա էլ 2000թ. ավագ հովիվ Արթուր Սիմոնյանի նախաձեռնությամբ սկիզբ է առել «Հանուն Կյանքի» ծառայությունը․ անհրաժեշտ էր ձայն հնչեցնել ձայն չունեցող այդ փոքրիկ էակների փոխարեն։
Հասարակության մեջ արմատավորված թյուր պատկերացում կա չծնված երեխայի մասին, ուստի իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, հանդիպումներ, որոնց ընթացքում մասնագետների կողմից ներկայացվում են երեխայի ներարգանդային զարգացման փուլերը, հղիության արհեստական ընդհատումն ու կնոջ օրգանիզմի վրա վերջինիս բացասական հետեւանքները, տրամադրվում է բազային տեղեկատվություն ընտանիքի պլանավորման այնպիսի եղանակների մասին, որոնք անվտանգ են կնոջ օրգանիզմի համար, հրատարակվում են տեղեկատվական թեմատիկ բուկլետներ:
Շատ հաճախ դրդված լինելով սոցիալական, տնտեսական խնդիրներից կամ ելնելով երեխայի սեռից` կանայք առաջին հերթին մտածում են հենց հղիության արհեստական ընդհատման մասին: Ուստի այս պարագայում առաջին հերթին կանանց տրամադրվում է խորհրդատվություն և հոգեբանական աջակցություն, իսկ դժվար սոցիալական պայմաններում հայտնված մայրերին տրամադրվում են իրենց և նորածինների համար անհրաժեշտ իրեր կամ պարագաներ ՝ մանկական տակդիր, կաթ, մանկասայլակ, մահճակալ և այլն, կամավորական թիմն էլ մեծ սիրով աջակցում է մայրերին նրանց հոգսն ինչ-որ չափով թեթևացնելու համար։
Իրականացվող միջոցառումներ
Չծնված երեխան ունի ապրելու իրավունք, սակայն նրա ձայնը լսելի չէ և «Հանուն Կյանքի» ծառայության գլխավոր նպատակն է լուսաբանել, տարածել տեղեկատվություն և քրիստոնեական ճշմարտությունը դեռեւս չծնված երեխայի կյանքի, նրա ապրելու իրավունքի մասին, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ծնելիության աճին:
Նպատակ ու տեսիլք
Ծառայության գործունեությանն աջակցելու համար անհրաժեշտ են կամավորներ, մասնագետներ՝ մասնավորապես հոգեբաններ, գինեկոլոգներ, սոցիալական աշխատողներ։ Իսկ ցանկացողները կարող են ցուցաբերել նաև ֆինանսական աջակցություն, որոնք ուղղվում են դժվար սոցիալական պայմաններում հայտնված կանանց եւ նորածին երեխաների կարիքների բավարարմանը:
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել մեզ հետ․
+374 41 277 741 «Կյանքի Խոսք» եկեղեցի:
Աջակցություն «Հանուն Կյանքի» ծառայության գործունեությանը։
Արհեստական վիժեցումն ամենեւին էլ անվտանգ վիրահատություն չէ, ինչպես կարծում են շատերը: Յուրաքանչյուր արհեստական վիժեցում անդառնալի հետևանքներ է թողնում կնոջ օրգանիզմի և հոգեկան առողջության վրա: Բացի դա՝թե՛ աբորտի ընթացքում, թե՛ հետաբորտային շրջանում կարող են առաջանալ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ բարդություններ․
Կարճաժամկետ՝ վաղ բարդություններ
-
արյունահոսություններ, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ,
-
վարակաբորբոքային փոփոխություններ,
-
արգանդի պատի ծակում՝ պերֆորացիա, որը զրկում է կնոջը կրկին մայրանալու հնարավորությունից եւ արագ վիրահատական միջամտություն չձեռնարկելու դեպքում կարող է նաեւ մահվան պատճառ դառնալ:
Երկարաժամկետ՝ ուշ բարդություններ
-
անպտղություն, վարակների հետեւանքով առաջացած հիվանդություններ, անոմալիաներով ու զարգացման տարբեր արատներով երեխաների ծնունդ,
-
հետագա ինքնաբերաբար վիժումներ,
-
Էռոզիային եւ ուռուցքային փոփոխություններ,
-
հոգեհուզական խնդիրներ ու հետաբորտային սինդրոմ, որոնք արտահայտվում են դեպրեսիայով, ագրեսիայով, նյարդային պոռթկումներով, մեղքի զգացումով և ճնշվածությամբ: Դրանք ավելի խիստ են արտահայտվում, երբ կանայք տեսնում են ոչ միայն վիրահատության ընթացքը, երեխաների անդամահատված մասերը։
Քրիստոնեությունն աբորտը սպանություն է համարում։ Քանի որ մենք չենք արարել, ուստի և իրավասու էլ չենք զրկելու այդ մանկիկներին իրենց իսկ ապրելու իրավունքից․ սա մեր համոզմունքն է։
Արհեստական վիժեցման հետևանքները
Առողջապահության ազգային ինստիտուտի հրապարակած՝ 2022թ․ տարեգրքի տվյալներով՝ 2019-2021թթ.-ին Հայաստանում ծնվել է մոտ 108 000 երեխա, եւ գրանցվել է մոտ 33 000 հղիության արհեստական ընդհատման դեպք. այսինքն՝ Հայաստանում ամեն 4-րդ երեխան չի ծնվել։ Եվ սա դեռ պաշտոնական թվերն են, սակայն սրան զուգահեռ գործում է նաեւ ոչ պաշտոնական վիճակագրությունը, որտեղ իրավիճակն ավելի մտահոգիչ է: