Ես 21 տարեկան եմ, ապրում եմ Թուրքիայում՝ Ստամբուլում: Արթուր Սիմոնյանի քարոզի ընթացքում աղոթք եղավ պոռնոգրաֆիայից կախվածություն ունեցող մարդկանց ազատագրման համար: Ես կապված էի այդ մեղքով և ուզում էի ազատվել, քանի որ չէի կարողանում Աստվածաշունչ կարդալ, աղոթել, ծառայել Աստծուն։ Աղոթքից հետո լիովին ազատվեցի դրանից: Հիմա կարդում եմ, աղոթում և պատրաստ եմ Աստծո Խոսքը տարածելու:
Comments