top of page

Ամենամյա կոնֆերանս 2026

հնս 25, հնգ

|

«Կյանքի Խոսք» եկեղեցի

Ամենամյա կոնֆերանս 2026
Ամենամյա կոնֆերանս 2026

Ժամ և հասցե

25 հնս, 2026 թ., 18:00 – 28 հնս, 2026 թ., 14:00

«Կյանքի Խոսք» եկեղեցի, Թբիլիսյան խճուղի 22/9, Երևան

Մանրամասներ

Այս տարի Ամենամյա կոնֆերանսի շրջանակում հյուրընկալելու ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների խոշորագույն հոգեգալստական եկեղեցիներից և միջազգային քրիստոնեական հարանվանություններից մեկի՝ «Ֆորսքուեր»-ի հեղինակավոր առաջնորդներին։


Մեզ կծառայեն «Ֆորսքուեր» եկեղեցիների միության ավագ հովիվ Ռենդի Ռեմինգթոնը, «Ֆորսքուեր» եկեղեցու միսիոներական բաժնի ղեկավար, հովիվ Փիթեր Բոնանոն և «Ժայռը» եկեղեցու ավագ հովիվ Ջերի Դիրմանը։


«Ֆորսքուեր»-ը հիմնադրվել է 1923 թվականին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում՝ 20-րդ դարի ամենաազդեցիկ քրիստոնյա ծառայողներից մեկի՝ ավետարանիչ Էյմի Սեմփլ ՄաքՖերսոնի կողմից, որը հայտնի էր հրաշքների և բժշկությունների ծառայություններով։


Այսօր «Ֆորսքուեր» համաշխարհային շարժումն ունի մոտ 9 միլիոն հավատացյալ անդամներ, 100 000-ից ավելի եկեղեցիներ՝ աշխարհի ավելի քան 150 երկրում։

Կոնֆերանսի բացմանը տեսաուղերձով մեզ կմիանա մեր շատ սիրելի ավագ հովիվ Արթուր Սիմոնյանը։ Աստծո Խոսքով կծառայի նաև հովիվ Գոռ Մեխակյանը։ Մենք կվայելենք Աստծո ներկայությամբ լի օրհնված օրեր։ Սիրով սպասում ենք բոլորիդ:


Կիսվել սոց ցանցերում

bottom of page